«Բոնդար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը հայտնի է «ԷԼՎԱ Դռներ» անվանումով, հիմնադրվել է 2009 թվականին Աշոտ Հովսեփյանի կողմից, գտնվում է Կոտայքի մարզի Զովունի գյուղում:
Ընկերությունը զբաղվում է փայտյա դռների արտադրությամբ, ինչպես նաև ներկրում և արտահանում է փայտ։ Ընկերությունն ամեն ամիս պատրաստում է 100-ից 150 դուռ, իսկ նոր արտադրամասը, որը շուտով կբացվի, կբարձրացնի արտադրանքի ծավալները մինչև 50% չափով: